Զորացրված երիտասարդն արտակարգ դրությամբ պայմանավորված չի կարողացել հաշվառվել բնակության հասցեում և կնքել աշխատանքային պայմանագիր․ Պաշտպանի աջակցությամբ խնդիրը լուծվել է


Զորացրված երիտասարդն արտակարգ դրությամբ պայմանավորված չի կարողացել հաշվառվել բնակության հասցեում և կնքել աշխատանքային պայմանագիր․ Պաշտպանի աջակցությամբ խնդիրը լուծվել է

  • 04-05-2020 17:47:50   | Հայաստան  |  Իրավունք

 
   
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված որդուն կրկին բնակության հասցեում հաշվառվելուն աջակցելու հարցում։
 
 Նա տեղեկացրել է, որ որդին դիմել է տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ իրենից պահանջել են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումից ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, իսկ անձնագրային բաժանմունքում պահանջված փաստաթղթի տրամադրումը մերժվել է այն հիմնավորմամբ, որ արտակարգ դրությամբ պայմանավորված որևէ անձնագրային գործարք չի իրականացնում։
 
Քաղաքացին նշել է նաև, որ այդ հանգամանքով պայմանավորված որդին չի կարողանում կնքել աշխատանքային պայմանագիր, ինչի արդյունքում ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր դրության մեջ։
 
 Քաղաքացու ներկայացրած տեղեկությունները Պաշտպանի ներկայացուցիչը հեռախոսակապի միջոցով քննարկել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային բաժանմունքի պետի հետ։ Արդյունքում անձնագրային բաժանմունքի պետը պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ ընդունել քաղաքացուն և ձեռնարկել խնդրի լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ։
 
 Ավելի ուշ քաղաքացին կրկին կապ է հաստատել Պաշտպանի ներկայացուցչի հետ և հայտնել է, որ որդին արդեն իսկ անձնագրային բաժանմունքից ստացել է անհրաժեշտ փաստաթղթերը և ներկայացրել տարածքային զինկոմիսարիատ։
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play