29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով


29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

  • 08-06-2020 16:38:28   | Հայաստան  |  Իրավունք

 
2020թ. հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի մի քանի ծառայողներ զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:05-ին, հրազենային վնասվածքներով դիակի գտնվելու վերաբերյալ ստացված ահազանգի կապակցությամբ ժամանել են Երևան քաղաքի Ս․Տարոնց փողոց և իրենց ծառայողական պարտականությունները՝ դեպքի վայրի պահպանությունն իրականացնելու ընթացքում, իրենց են մոտեցել մահացած անձի բարեկամներն ու ընկերները:  Վերջիններս,  չենթարկվելով իրենց օրինական պահանջներին, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, իսկ մահացած անձի 29-ամյա ազգականը,  չենթարկվելով դեպքի վայրը լքելու իրենց օրինական պահանջներին, ոստիկանության 3 ծառայողների  առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բռունցքներով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո բերման է ենթարկվել։  
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։  
Ոստիկանության 3 աշխատակիցները ճանաչվել են տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշումներ են կայացվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի ձայնագրություններն առգրավելու մասին, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
 
29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ՀՀ քննչական կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play