ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն է վերադարձվել 6 ամիս շարունակ փորձաքննության վայրում գտնվող ավտոմեքենան


ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն է վերադարձվել 6 ամիս շարունակ փորձաքննության վայրում գտնվող ավտոմեքենան

  • 12-06-2020 12:05:00   | Հայաստան  |  Իրավունք

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան «Փորձաքննությունների ազգային բյուրոյից» իրեն վերադարձնելու նպատակով:
 
Նա տեղեկացրել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայով ենթարկվել է  ճանապարհատրանսպորտային պատահարի: Հետաքննության մարմինը պատահարի վերաբերյալ նյութերը ուղարկել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ դատահետքաբանական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ իրականացնելու նպատակով, սակայն փորձաքննությունների իրականացման ժամկետների ձգձգումների պատճառով՝ 6 ամիս է, ինչ զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան օգտագործելու հնարավորությունից:
 
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից կարճ ժամանակահատվածում տվյալը փոխանցվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և փորձաքննություններն ավարտին են հասցվել:
 
Արդյունքում, քաղաքացուն վերադարձվել է իր ավտոմեքենան:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play