Ապրիլի 23-ից մինչեւ ապրիլի 26-ը կդադարեցվի Հայաստան բնական<br /> գազի մատակարարումը<br />


Ապրիլի 23-ից մինչեւ ապրիլի 26-ը կդադարեցվի Հայաստան բնական
գազի մատակարարումը

  • 22-04-2009 19:35:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թբիլիսիի մերձակայքում մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ ապրիլի 23-ից մինչեւ ապրիլի 26-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հաղորդել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը: Ըստ «ՀայՌուսգազարդ»-ի, նշված ժամանակահատվածում Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահեստավորված գազի հաշվին` առանց սահմանափակումների:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play