Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն
22-06-2020 18:31:01 | Հայաստան | Հասարակություն
Հունիսի 19-ից 20-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացրել են գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա. Մակարյանի վերահսկողությամբ անցկացված զորավարժության ընթացքում կատարելագործվել է անձնակազմի դաշտային վարժվածությունը, ստուգվել են մարտական իրավիճակին մոտ պայմաններում ստորաբաժանումների ներդաշնակման կարողությունները։
Զորավարժությանը ներգրավված զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստություն և գրանցել լավ արդյունքներ: