75 սպա ու զինվոր անցան Կարմիր հրապարակով՝ հիշեցնելով հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին


75 սպա ու զինվոր անցան Կարմիր հրապարակով՝ հիշեցնելով հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին

  • 24-06-2020 12:56:57   | Ռուսաստան  |  Հասարակություն

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել լուսանկարներ, կից կատարելով հետևյալ գրառումը.
 
«75 սպա ու զինվոր գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածությունը:
 
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր զինծառայողների քայլքը բարձր գնահատեց և նշեց, որ մասնակիցներն իրենց խնդիրը կատարեցին պատվով և պատշաճ մակարդակով»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play