«Չկարողացա կապնվել պարետատուն. ինքնամեկուսացել եմ սեփական նախաձեռնությամբ». Գևորգ Գորգիսյան


«Չկարողացա կապնվել պարետատուն. ինքնամեկուսացել եմ սեփական նախաձեռնությամբ». Գևորգ Գորգիսյան

  • 24-06-2020 17:29:03   | Հայաստան  |  Հասարակություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հարգելի հայրենակիցներ ու սիրելի ընկերներ,h
 
մամուլում հայտնվեցին տեղեկություններ իմ ինքնամեկուսացման մասին։ Մի քնաի խոսքով պարզաբանեմ․
 
Ամսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսևորվել են կորոնավիրուսի սիմպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։
 
Ամսի 20-ից փորձեցի զանգահարել պարետատան թեժ գծին՝ տեղեկացնելու, որ ինքնամեկուսանում եմ և ճշտելու՝ արդյո՞ք այլ գործողության կարիք կա։ Ցավոք, բազմաթիվ փորձերի արդյունքում, այդպես էլ չկարողացա կապնվել պարետատուն։
 
Սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել եմ մինչև ամսի 26-ը (12+14=26)։
 
Ինքնազգացողությունս լավ է՝ չհաշված ֆեյսբուքյան հարձակումների պատճառած թեթևակի նյարդային ապրումները։
 
Առողջ եղեք ու կատարեք բոլոր կանխարգելիչ միջոցառումերը։ Հատուկ ուշադրություն դարձրեք ֆիզիկական ակտիվությանը և վիտամիններով հարուստ մրգեր օգտագործելուն»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play