Հայաստանի կոմպոզիտորների միությունը այսօրվա երաժշտական<br /> կյանքում ոչ մի դեր չի խաղում,- հավաստիացնում են միության<br /> ադնամները<br />


Հայաստանի կոմպոզիտորների միությունը այսօրվա երաժշտական
կյանքում ոչ մի դեր չի խաղում,- հավաստիացնում են միության
ադնամները

  • 16-04-2009 15:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի անկախության տարիներին Կոմպոզիտորների միությունը բարոյական անկում ապրեց եւ այսօրվա դրությամբ հանրապետության երաժշտական կյանքում ոչ մի դեր չի խաղում: Նման կարծիք հայտնեց ապրիլի 16-ի ասուլիսում միության անդամ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը: Նրա խոսքերով, դրա մեղավորը միության ոչ կազմակերպված գործունեությունն է: Ըստ նրա, Հայաստանի կոմպոզիտորները չեն զգում միության, այդ թվում միության ղեկավարի` Ռոբերտ Ամիրխանյանի, թե' բարոյական, թե' ֆինանսական աջակցությունը: Բացի այդ, ինչպես նա նշեց, միությունը, որպես հասարակական կազմակերպություն, պարտավոր է 2 տարին մեկ համագումար անցկացնել: Սակայն, ըստ նրա, վերջին համագումարը անցկացվել է 2004թ.-ին: Միության անդամ, կոմպոզիտոր Էդվարդ Սադոյանի կարծիքով, պետք է վերականգնել խորհրդային տարիներին գործող միության պրոպագանդման բյուրոն: «Նախկինում հայ կոմպոզիտորների երաժշտությունը մեծ հաջողությամբ պրոպագանդվում էր ամբողջ աշխարհում: Իսկ այսօր դա նույնիսկ Հայաստանում չի արվում»,- նշեց Է.Սադոյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play