Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ծննդյան տարեդարձի առթիվ


Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ծննդյան տարեդարձի առթիվ

  • 21-08-2020 10:56:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական գրառում է կատարել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
 
Նախագահ  Արայիկ  Հարությունյանի «Ֆեյսբուքի» էջում կատարված գրառման մեջ ասված է.
 
«Վեհափա՛ռ Տեր,
 
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր որդիական խոնարհումն ու սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
 
Թող ամենազոր Աստված երկար տարիների կյանք պարգևի Ձեզ, ուժ ու եռանդ՝ հաջողությամբ իրականացնելու Ձեր հայրենանվեր առաքելությունը։
 
Արցախում քաջ գիտեն և բարձր են գնահատում Ձեր ազգանպաստ ու աստվածահաճո գործերը, Ձեր աննկուն ջանքերը՝ ուղղված մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, քրիստոնեական հավատքի տարածմանն ու զորացմանը, մայր Եկեղեցու և Հայրենիքի ծաղկմանն ու բարգավաճմանը։
 
Վեհափա՛ռ Տեր,
 
Ընդունեք իմ խորին հարգանացս հավաստիքը և ջերմ բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատության ու բարօրություն Ձեզ»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play