Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին


Արցախի ՄԻՊ-ն ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին

  • 01-09-2020 16:14:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը օգոստոսի 31-ին ընդունել է «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։
 
Ա. Բեգլարյանն ընդգծել է ադրբեջանահայ փախստականների և ԼՂՀ ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության գործում հասարակական նախաձեռնությունների ու հարթակների կարևորությունը՝ նշելով, որ միասնական ու հետևողական ջանքերը կարող են էական արդյունքներ ապահովել այդ ուղղությամբ: Պաշտպանը շեշտադրել է, որ այդ հիմնախնդիրը գտնվում է իր ուշադրության ներքո և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել խմբի գործունեությանը:
 
Ա. Ղազարյանը ներկայացրել է «Հայ փախստականների հարթակի» գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները: Նա շեշտադրել է, որ նախաձեռնության նպատակն է միավորել տարբեր խմբերի ջանքերը միտված հայ փախստականների իրավունքների ու շահերի պաշտպանությանը՝ Արցախն առանձնացնելով որպես իրենց գործունեության կարևոր ուղղություններից մեկը:
 
Հանդիպմանը մասնակցում էր նաև «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play