Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատվել է 196 նոր դեպք, 224 պացիենտ առողջացել է․ գրանցվել է 3 մահ


Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատվել է 196 նոր դեպք, 224 պացիենտ առողջացել է․ գրանցվել է 3 մահ

  • 03-09-2020 11:01:23   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որոնցից 38855-ն` առողջացած, 887-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 211281 թեստավորում:
 
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 224 առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 271 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play