Ամսական սպորտային նպաստ կտրամադրվի օլիմպիական խաղերի մրցանակակիրներին


Ամսական սպորտային նպաստ կտրամադրվի օլիմպիական խաղերի մրցանակակիրներին

  • 03-09-2020 14:33:43   | Հայաստան  |  Հասարակություն

Կառավարության որոշմամբ` գումար կհատկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններին և մրցանակակիրներին (գործող մարզիկներին), ինչպես նաև 2021 թ. ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ՀՀ հավաքականների գլխավոր և երկրորդ մարզիչներին ու բժիշկներին ամսական սպորտային նպաստ տրամադրելու նպատակով: 
 
Ներկայում վերոնշյալ անձանց ամսական խրախուսման վճար չի տրամադրվում: Այս պահին 2021 թ. ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջադեմ մարզիկներ: 
 
Ծրագիրը նախատեսվում է կիրառել մեկ տարվա կտրվածքով, սկսած սույն թվականի օգոստոսի 1-ից, և շարունակել, մինչև օլիմպիական խաղերի ավարտը. այդ նպատակի համար նախարարությանը կհատկացվի 232 մլն դրամ: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play