«Բյութի օֆ Արմենիա»-ի գործունեությունից տուժած քաղաքացիներին խնդրում են դիմել ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին


«Բյութի օֆ Արմենիա»-ի գործունեությունից տուժած քաղաքացիներին խնդրում են դիմել ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին

  • 07-09-2020 13:39:05   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով գումարներ հափշտակելու դեպքերի բոլոր հանգամանքները:
 
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն)  հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին է ստացվել մի շարք քրեական գործեր՝ նշված տուրիստական գործակալության կողմից խարդախությամբ  գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ, որոնք միացվել են մեկ վարույթում։
 
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (hասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play