Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

  • 08-09-2020 12:57:10   | Հայաստան  |  Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ  Զորան Զաևին՝  Անկախության օրվա առիթով:
 
«Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին` մաղթելով բարեկեցություն և առաջընթաց։
 
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ այդ պատասխանատու պաշտոնում։  
 
Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ մակարդակներում։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկրների միջև միջպետական հարաբերությունները նոր որակ կստանան, և համատեղ ջանքերով կկարողանանք ակտիվացնել համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների», - ասված է վարչապետի ուղերձում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play