Սիրիայից եկած վարձու զինյալներին վճարեք այնքան, որ թիկունքից հարվածեն թուրքին. մեր ժողովրդի 19-20 տարեկան ծաղիկն է կոտրվում
30-09-2020 15:40:47 | Հայաստան | Քաղաքական
ԱՐՏԱՌՈՑ ԱՌԱՋԱՐԿ՝ ՀԱՅ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻՆ
/ Ով կարող է, թող տեղ հասցնի/
ՀԱՅԱՍՏԱՆԻ հաղթանակը ձեր ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է` ճիշտ է և գիտեմ, որ ձեր շրջապատում ձեզ նվաստացած կզգաք, եթե հակառակը լինի... Լսեք և խորհեք, առաջարկում եմ՝
Սիրիայից եկած հազարավոր վարձու զինյալներին՝ ինչ-ինչ հեղնակությունների միջոցով հայտնեք, և ձեր խոսքի տերը եղեք, որ դուք իրենց 1,5 հազար դոլարի փոխարեն վճարելու եք 3 հազար դոլար, պայմանով, որ իրենք մնան և թիկունքից հարվածեն թուրքերին.... Գործեք տղերք, միայն զենքով չեն կռվում, խաղասեղանին հայոց ազգի լինել չլինելու հարցն է դրված, մեր ժողովրդի 19-20 տարեկան ծաղիկն է կոտրվում, աղաչում եմ, խնդրում, խանարհվում, հրամայում....որպես մայր: