Պետք է խթանել հայրենադարձությունը


Պետք է խթանել հայրենադարձությունը

  • 04-10-2020 21:46:54   | Հայաստան  |  Քաղաքական

Իսկանդեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում:
 
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Սա տեղեկատվություն է Վիքիպեդիայից:
Բայց պարզվեց, որ հայկական Իսկանդեր գյուղի ոչ բոլոր զավակներն են զոհվել:
2006թ-ին ՌԴ-ում հայտնաբերվեց ոչնչացված գյուղի ևս մեկ բնակիչ, որը շատ արագ բազմացավ:
Ի պատիվ իր ծննդավայրի, նրան անվանեցին Իսկանդեր:
Անձնագրում գրեցին ՝ Իսկանդեր,  օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր, նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ամրաշինական կառույցների և տնտեսական ենթակառուցվածքների և շարժվող թիրախների  ոչնչացման համար։
Այսօր Իսկանդերը ունի երեք զավակ, Իսկանդեր  <Մ>, Իսկանդեր < Է>  և Իսկանդեր  < Կ > անուններով:
Երեք զավակներից Իսկանդեր < Է> -ն այժմ Հայաստանում  է և  հանրահայտ <<Ի՞նչու է աղմկում գետը>> ֆիլմի հերոս Աթանես Ղամբարյանի պես նայում է իր հայրենի գյուղին և ասում, << տունս այսքան մոտիկ, բայց այսքան հեռու>>:
2018թ-ի հեղափոխության հիմնական կարգախոսներից մեկը, դա  հայրենադարձության խթանումն էր:
Գտնում եմ, որ հեղափոխական իշխանությունը այս դեպքում  նույնպես հավատարիմ պետք է մնա հեղափոխական արժեքներին և խթանի մեր հայրենակից  Իսկանդեր < Է>-ին , որպեսզի վերջինիս կյանքի նպատակը իրականանա, այն է վերադառնա իր հայրենի Իսկանդեր գյուղ:
 
իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play