Երևանի ավագանին շնորհակալություն է հայտնել Ժնևի քաղաքային խորհրդին


Երևանի ավագանին շնորհակալություն է հայտնել Ժնևի քաղաքային խորհրդին

  • 10-10-2020 13:47:56   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի ավագանին նամակ է գրել Ժնևի քաղաքային խորհրդին՝ հայտնելով իր շնորհակալությունը «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևի ընդունելու համար:
 
«Ժնևի քաղաքային խորհրդի հարգելի անդամներ,
 
Երևանի ավագանին իր երախտագիտությունն է հայտնում Ժնևի քաղաքային խորհրդին «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևի ընդունման կապակցությամբ։
 
Հատկապես պատերազմական գործողությունների թեժ փուլում կարևոր ենք համարում այս հասցեական ուղերձը, որով ճանաչվում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։
 
Ակնհայտ է, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների թիրախում են դարձել Արցախի խաղաղ բնակչությունը, քաղաքային ենթակառուցվածքները և պատմամշակութային հուշարձանները։
 
Ժնևյան կոնվենցիայի համատեքստում բանաձևի շեշտադրումները հասցեական են և պետք է արժանան միջազգային հանրության գնահատականին և դրանից բխող գործողություններին։
 
Առանձնահատուկ շնորհակալ ենք բանաձևի հեղինակներ Առնո Մորեյոնին, Աննա Բարսեղյանին, Օլիվիե Գուրթներին, Բրիջիտ Սուդերին, Ալեն դե Կալբերմատենին, Դելֆին Վյուզտին և մյուսներին այս նախաձեռնության համար։
 
Մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունը Հայաստանում և Արցախում խաղաղության հաստատմանը։
 
Հարգանքով և երախտիքով,
 
Երևանի ավագանի»,-ասված է Երևանի  ավագանու նամակում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play