Ալիևն ու էրդողանը ձեր եղբայրների դիերը ձկներին կերակուր են դարձրել. բաց նամակ՝ Ադրբեջանում գտնվող ահաբեկիչներին


Ալիևն ու էրդողանը ձեր եղբայրների դիերը ձկներին կերակուր են դարձրել. բաց նամակ՝ Ադրբեջանում գտնվող ահաբեկիչներին

  • 11-10-2020 12:11:04   | Ադրբեջան  |  Քաղաքական

ԲԱՑ  ՆԱՄԱԿ՝ 
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ...
 
Թող  ոչ  ոք  չզարմանա  այս  նամակի  համար...
Դիմում  եմ  ձեզ՝  մուսուլման  եղբայրներ, Մուհամեդը  Քրիստոսին  իր  եղբայրն էր  համարում: Դուք, որպես կամքով արի և ուժեղ  այրեր, ունեք մայր, քույր, երեխաներ, սիրած աղջիկ  և պաշտում եք նրանց: Դուք  չեք  ծնվել  մարդ  սպանելու  համար, ձեզ  այդպիսին  են դարձրել  նրանք, ովքեր  ձեր  ապրելու  համար  պայմաններ ստեղծելու  փոխարեն, ձեզ  պահել են  աղքատության մեջ  և ստիպել կատարել իրենց  հանցագործ ծրագրերը, ձեզ շպրտելով գրոշներ, իսկ իրենք ոսկե դղյակների մեջ են ապրում, որպես  արքաներ՝ ձեր դիակների և  ընտանիքների ողբերգությունների հաշվին:
ՁԵզ  բերել են  Բաքու, որպես զենք այն աշխատասեր  ու ազնիվ հայ  ժողովրդի  դեմ, որոնցից ոչ մեկը ձեր ընտանիքի ու ձեր նկատմամբ ոչ մի թշնամանք  չունի, նրանք վախկոտ ազերիների նման քնած տեղ կացնով մարդ չեն սպանում, անօգնական ծերունիների   ու հաշմանդամների  չեն քառատում:  Հայը արժանապատիվ է, նա խաղաղություն է սիրում, բայց երբ փորձեն  քանդել նրա տունն ու հայրենիքը, նա  քաջաբար կկռվի միայն հաղթելու  համար: 
Ալիևն ու էրդողանը, այս անարդար կռվում, ձեր եղբայրների  դիերն անգամ   հարազատներին չեն վերադարձնում, ձկներին կերակուր են դարձրել, որպեսզի ձեր կյանքի դեմ խոստացած չնչին  կոպեկները չհասնի ձեր ընտանիքներին:  Ետ դարձեք  ձեր  հայրենիքը երկուսն էլ խաբեբաներ են  և ահռելի հարուստ: Պահանջեք  Ալիևից  ձեր  եղբայրների  արյան  բարձր գինը, ձեզ խաբելու ու նվաստացնելու  արժեքը: 1990թ.  Բաքվի  և  Սումգայիթի հայկական  կոտորածներից հետո, հայերի ողջ հարստությունն ու նավթահորերի ոսկին իրենց ձեռքին է: Նրանք  սպանում են ձեզ՝  հանուն ոչնչի , բացեք նրանց  պալատների դռները և պահանջեք ձեր  արյան  գինը, նրանք  արժանի են ձեր  վրեժին...
Վերադարձեք  ձեր օջախներին...Գրում եմ, որպես մայր, ինչպես  ձեր մայրը կդիմեր... Հայերս չենք զիջելու, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում...
/ Խնդրում եմ թարգմանել  արաբերեն  և  ուղարկել  արաբական  աշխարհին, անպայման/
 
11.10.2020թ.
գրող - հրապարակախոս
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play