Անվտանգության նկատառումներով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է


Անվտանգության նկատառումներով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

  • 14-10-2020 10:28:00   | Հայաստան  |  Հասարակություն

 
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
 
Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։
 
Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
 
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play