Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալացի սենատորին


Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալացի սենատորին

  • 16-10-2020 18:07:19   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի Սենատի պատգամավոր, Հյուսիսի լիգայի առաջնորդներից Մատեո Սալվինիին, որը կոչ էր արել Իտալիայի կառավարությունը՝ իր աջակցությունը հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։
 
«Շնորհակալություն, սենատոր Սալվինի, ձեր ձայնը արդարության ու Արցախի ժողովուրդի կյանքի իրավունքի համար բարձրացնելու համար»,- գրել է Մխիթարյանը։
 
Իտալիայի նախկին փոխվարչապետը մասնակցել է ցույցի՝ հաջակցություն Հայաստանի, ու գրել.
 
«Մենք չպետք է մոռանանք այն տառապանքներն ու ավերածությունները, որոնք ապրում են մեզ հարազատ մարդիկ, և որոնց մասին շատ քիչ է խոսվում: Այսօր իմ և Լիգայի անունից Հռոմում աջակցությունն էի հայտնում հանուն հայերի գոյության և խաղաղության իրավունքի։ Նրանք առաջինը զգացին ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում են Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով։ Եթե ​​ԵՄ-ն իմաստ ունի, պաշտպանեք եղբայրներին՝ Մերձավոր Արևելքի և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»։
 
Իսկ թվիթերյան էջում Սալվինին հավելել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան կատարել են իրենց քայլը, սակայն Իտալիան լռում է, ինչն ընդունելի չէ նման երկրի համար։
 
Այսօր Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել էր Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play