Հայաստանի ղեկավարությունը նախկին վարչապետ Անդրանիկ<br /> Մարգարյանի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ այցելեց նրա<br /> շիրիմ<br />


Հայաստանի ղեկավարությունը նախկին վարչապետ Անդրանիկ
Մարգարյանի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ այցելեց նրա
շիրիմ

  • 25-03-2009 17:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 25-ին լրացավ ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան երկրորդ տարելիցը: Այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք այցելեցին Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն, որտեղ Ա.Մարգարյանի շիրիմն է: Երկրի բարձրագույն ղեկավարությունը, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ ծաղիկներ դրեցին Ա.Մարգարյանի շիրմաքարին: ՀՀ նախկին վարչապետ Ա.Մարգարյանի շիրիմին մատուցվեց հոգեհանգստի կարգ: «Անդրանիկ Մարգարյանը երազում էր, որ իշխանությունը ծառայի ժողովրդին, եւ իր սեփական օրինակով փորձում էր ջնջել սահմանը պաշտոնյայի եւ քաղաքացու միջեւ: Եւ ես կարծում եմ, որ մենք բոլորս դա անելով` նրա երազած երկիրը կկարողանանք կառուցել»,- լրագրողներին ասաց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: ՀՀ ԱԺ Ֆինանսա-վարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, «ՀՀԿ» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը նշեց, որ Ա.Մարգարյանը անմնացորդ նվիրումով էր վերաբերում հայրենիքին եւ ժողովրդին, որը նրա համար առաջին տեղում էր: Բացի այդ, ըստ Գ.Մինասյանի, Ա.Մարգարյանն ուներ անկոտրում կամք` իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար եւ, այդ ամենի հետ միասին, շատ հոգատար ընկեր էր, երբեք չէր խառնում անձնական հարաբերությունները պետական գործերին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play