Վարդենիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել


Վարդենիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

  • 02-11-2020 18:18:40   | Հայաստան  |  Հասարակություն



Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 1-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Սոթք գյուղում կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։
 
 ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ բեռնախցիկում հայտնաբերվել է Արցախից Հայաստան բերված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու չորս պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի՝ ընդհանուր 120 փամփուշտով։
 
Զենք-զինամթերքը վերցվել է։
 
«Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքն անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Արցախից Հայասատան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play