Ինչ բառ է իրականում օգտագործել Իրանի հոգևոր առաջնորդը ԼՂ հակամարտության մասին խոսելիս. Իրանագետ


Ինչ բառ է իրականում օգտագործել Իրանի հոգևոր առաջնորդը ԼՂ հակամարտության մասին խոսելիս. Իրանագետ

  • 04-11-2020 13:35:50   | Հայաստան  |  Հասարակություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան  էջում  գրել է.
 
Բաքվի բռնապետի արտգործնախարությունն ինչ-որ առումով կեղծում է, երբ պաշտոնապես խոսում է այն մասին, թե Իրանի հոգևոր առաջնորդն իբր օգտագործել է «Հայաստանի կողմից բռնազավթված (օկուպացված) տարածքներ» արտահայտությունը։
 
Երեկ, լսելով այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքը, ուշադրությունս միանգամից գրավեց պարսկերենի լեզվական մի առանձնահատկություն․ հոգևոր առաջնորդը գործածեց ոչ թե اشغال [էշղալ] «բռնազավթում, օկուպացիա» հստակ քաղաքական բովանդակությամբ եզրույթը, որն իրանական դիվանագիտական և պաշտոնական լեզվում կիրառվում է, օրինակ՝ Պաղեստինի տարածքների կապակցությամբ այլ تصرف [թասարրոֆ] «գրավում, նվաճում, զավթում, տիրացում» նրբիմաստային առումով ավելի չեզոք և, ըստ էության, քաղաքական լիցք չպարունակող բառը։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play