ԱԺ նախագահի դեմ հարձակումների գործով կան ձերբակալվածներ. վարչապետ


ԱԺ նախագահի դեմ հարձակումների գործով կան ձերբակալվածներ. վարչապետ

  • 10-11-2020 11:55:01   | Հայաստան  |  Հասարակություն

 
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումների գործով արդեն իսկ կան ձերբակալված անձինք: Իհարկե, այդ հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց կարևոր է արձանագրել՝ հանցագործների ձերբակալությունը սկսված է»,- տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ:
 
Վարչապետն ավելի ուշ տեղեկացրել է, որ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով ձերբակալվածների թիվը 2-ն է:
 
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ»,- գրել է վարչապետը։
 
Հիշեցնենք՝ այս գիշեր ԱԺ-ի մոտ ցուցարարների կողմից հարձակման է ենթարկվել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և վիրահատվել է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play