ՕՊԵԿ-ը 14 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին<br /> գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման համար<br />


ՕՊԵԿ-ը 14 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին
գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման համար

  • 19-03-2009 16:06:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 19-ին Հայաստանի Ազգային Ժողովը վավերացրեց 2008թ.-ի դեկտեմբերի 23-ին Վիեննայում ստորագրված ՀՀ եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի փոխառության համաձայնագիրը: Ըստ այդմ, Հայաստանին տրամադրվելու են 14 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ` տարեկան 3,2 տոկոսադրույքով եւ վարկի սպասարկման 1 տոկոս վարձավճարով: Վարկը տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից առաջին հինգ տարին` արտոնյալ: Ինչպես նշեց հիմնական զեկուցող, գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը, համաձայնագրով ՀՀ-ն պարտավորվում է շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ համաֆինանսավորում կատարել` գյուղական տարածքների սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացման համար: Վարկային գումարից 0,5 մլն ԱՄՆ դոլարը ուղղվելու է ծրագրի իրականացման գրասենյակի պահպանման ծախսերին, իսկ գումարի հիմնական մասը` համայնքների գազիֆիկացման ծրագրերի իրականացմանը: Այդ նպատակով արդեն ընտրվել են առավել խոցելի եւ անտառամերձ տարածքներում գտնվող 38 համայնքներ, որոնց համար կազմվում են նախագծեր: Փոխնախարարը տեղեկացրեց նաեւ մինչեւ նոր վարկային միջոցներ ներգրավելը գյուղական տարածքների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների մասին: Նա նշեց, որ այս տարեսկզբի դրությամբ ընդհանուր առմամբ ծախսվել է 30 մլն ԱՄՆ դոլար: Այդ թվում ՕՊԵԿ-ի հետ 2005թ.-ին եւ 2007թ.-ին կնքված երկու վարկային համաձայնագրերով ստացվել են, համապատասխանաբար, 5 մլն եւ 10 մլն, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից` 15 մլն ԱՄՆ դոլարի չափով գումարներ: 30 մլն ԱՄՆ դոլարից 8,5 մլն ԱՄՆ դոլարը տրամադրվել է գյուղական ֆինանսավորման կառույցին, որը վերաֆինանսավորել է ընտրված բանկերին եւ դրանց միջոցով տրամադրել 199 կարճաժամկետ եւ երկարաժամկետ վարկեր` միջինը 10-13 տոկոսով: Բացի դրանից, արտադրական ենթակառուցվածքների զարգացման բաղադրիչով 68 համայնքներում իրականացվել են ջրամատակարարման, միջհամայնքային ճանապարհների կառուցման, գազաֆիկացման երեք հիմնական ծրագրեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play