Արթուր Բաղդասարյանը մարտի 16-18-ին պաշտոնական այց կկատարի<br /> ՌԴ-ի Կալինինգրադի մարզ եւ Բելառուս <br />


Արթուր Բաղդասարյանը մարտի 16-18-ին պաշտոնական այց կկատարի
ՌԴ-ի Կալինինգրադի մարզ եւ Բելառուս

  • 13-03-2009 17:45:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 16-18-ին Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզ, ապա` Բելառուսի Հանրապետություն պաշտոնական այց կկատարի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: ՌԴ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոսսի, կառավարության անդամների հետ: Կքննարկվեն Կալինինգրադի մարզի հետ համագործակցության հնարավորությունները: Մինսկում նախատեսվում են Ա.Բաղդասարյանի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Յուրի Ժադոբինի հետ: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-բելառուսական ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ստորագրել համագործակցության համաձայնագիր Հայաստանի եւ Բելառուսի անվտանգության խորհուրդների միջեւ: Ըստ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակի, Ա.Բաղդասարյանը կհանդիպի նաեւ բելոռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մարտի 18-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play