Հայաստանն ավարտել է Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարմանն<br /> ուղղված նախապատրաստական աշխատանքները<br />


Հայաստանն ավարտել է Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարմանն
ուղղված նախապատրաստական աշխատանքները

  • 11-03-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական կողմն ավարտել է Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները, եւ թուրքական կողմից իրականացվող համանման աշխատանքների ավարտից հետո մատակարարումը կսկսվի: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Հիշեցնենք, որ թուրքական «Յունիտ» ընկերությունը այդ երկրի նախագահի 2008թ.-ի սեպտեմբերի սկզբին Երեւան այցի օրերին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ու «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ կնքել էր Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ պայմանագիր: Պայմանավորվածության համաձայն, սկզբնական շրջանում Կարս քաղաքով տարեկան կարտահանվի 1,5 մլրդ Կվտ/ժ էլեկտրաէներգիա: Հզորությունների մեծացմանը զուգընթաց հնարավոր է արտահանումը հասցնել մինչեւ 3,5 մլրդ Կվտ/ժ-ի: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 2008թ.-ի դեկտեմբերին հայտնել էր, 2009թ.-ի գարնանից Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման մասին պայմանավորվածություններն ուժի մեջ են: Համապատասխան պայմանագիրը կնքած թուրքական ընկերությունը վստահեցրել էր, որ իր կողմից նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ըստ նախատեսվածի, եւ որեւէ խնդիր լինել չի կարող: Նա նաեւ համոզմունք էր հայտնել, որ «էլեկտրաէներգիայի առաքումը կսկսենք ժամանակին»` նշելով, որ թուրքական կողմի նկատմամբ կասկածի որեւէ հիմք չունի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play