Տնտեսական ճգնաժամի հետեւանքները Հայաստանում կզգացվեն<br /> աշնանը,- ասում է Ահարոն Ադիբեկյանը<br />


Տնտեսական ճգնաժամի հետեւանքները Հայաստանում կզգացվեն
աշնանը,- ասում է Ահարոն Ադիբեկյանը

  • 06-03-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները Հայաստանի վրա տեսանելի կլինեն աշնանը, իսկ ամենածանր ժամանակը կլինի 2010թ.-ի գարունը: Այսպիսի կանխատեսում արեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը մարտի 6-ի ասուլիսում: Նրա խոսքերով, հիմնական վնասը Հայաստանը կկրի արտահանման եւ շինարարական աշխատանքների կրճատման հետեւանքով: Դրսից ստացվող տրանսֆերտների նվազման հետեւանքով էլ, ըստ Ա.Ադիբեկյանի, ընկնելու է բնակչության գնողունակության մակարդակը: Բացի այդ, ֆինանասական վատ վիճակի պատճառով գյուղացին դժվարանալու է գնել սերմացու, պարարտանյութ, չի կարողանալու վճարել տեխնիկայի համար, ինչի հետեւանքով աշնանը բերքի ծավալների անկում կնկատվի: «Լուրջ խնդիր կունենա նաեւ հաշմանդամների 150 հազարանոց բանակը, քանի որ կբարձրանան դեցամիջոցների գները»,- ասաց սոցիոլոգը: Ա.Ադիբեկյանը հայտնեց, որ վերջին ժամանակներում իր ղեկավարած կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ հասարակության եւ կառավարության պատկերացումները քաղաքացիների կենսամակարդակի վերաբերյալ էապես տարբերվում են: Օրինակ, կառավարությունը աղքատ է համարում այն մարդուն, ով ամսական ստանում է 19,4 հազար դրամ, իսկ հասարակությունը` այն մարդուն, ով ստանում է 25 հազար դրամ: Պաշտոնական տվյալներով ունեւոր է համարվում այն մարդը, ով ունի ամսական 32 հազար դրամի եկամուտ, մինչդեռ ժողովուրդը ունեւոր է համարում 85-ից 200 հազար դրամ ստացողին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play