ՀՀ վարչապետը, ԿԲ-ի նախագահն ու էկոնոմիկայի նախարարը պետք է<br /> հրաժարական տան,- ասում է տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը <br />


ՀՀ վարչապետը, ԿԲ-ի նախագահն ու էկոնոմիկայի նախարարը պետք է
հրաժարական տան,- ասում է տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը

  • 04-03-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակը մեծամասամբ պայմանավորված է ոչ թե միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամով, այլ Հայաստանի կառավարության տնտեսական եւ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հետեւանքով: Այս մասին մարտի 4-ի ասուլիսում հայտարարեց տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը: Ըստ նրա, Հայաստանում տեղի ունեցող տնտեսական գործընթացները միջազգային պրոցեսներով պայմանավորված են միայն 10-20%-ով, իսկ մնացածը` ներքին քաղաքականության հետեւանք է: Ա.Թեւանյանի խոսքերով, մարտի 3-ը կարելի է անվանել «սեւ երեքշաբթի»: Ըստ նրա, երեկ հանրապետությունում բացարձակ անիշխանություն էր տիրում, քանի որ Հայաստանի տնտեսության համար պատասխանատու 2 դեմքերը` ՀՀ նախագահն ու վարչապետը, բացարձակապես չեն խոսել լողացող փոխարժեքի մասին: Տնտեսագետը նշեց, որ դեռեւս անցած տարվա կեսերից էր խոսվում այն մասին, որ պետք է անցնել կառավարելի լողացող փոխարժեքի, այսինքն յուրաքանչյուր շաբաթ փոխարժեքը բարձրացնել 5-10 դրամով, ինչը ցնցումներ չէր առաջացնի, իսկ 370 մլն դոլարի պատուստները չեն վատնվի: Սակայն, իշխանության ներկայացուցիչները դա սխալ քայլ են համարել: Հիմա, ըստ Ա.Թեւանյանի, վիճակը օրհասական է, իսկ պահուստները մաշվել են եւ մոտեցել 1 միլիարդի սահմանագծին: Տնտեսագետի գնահատմամբ, այն քայլերը, որ արվել են իշխանությունների կողմից, ոչ թե տնտեսագիտության, այլ քրեագիտության ոլորտից են: «Ես կխնդրեմ, որ դատախազությունը քրեական գործ հարուցի եւ պարզի, թե ինչպես եղավ, որ մեկ օր առաջ մարդիկ 31 մլն դոլարից ավելի բորսայում վաճառք են իրականացրել 307 դրամով, իսկ հաջորդ օրը ԿԲ-ն 372 դրամով դոլար է վաճառում»,- հայտարարեց Ա.Թեւանյանը: Տնտեսագետի կարծիքով, դրա համար պետք է պատասխան տան կոնկրետ պաշտոնյաներ, իսկ վարչապետը, ԿԲ-ի նախագահն ու էկոնոմիկայի նախարարը պետք է հրաժարական տան: Բացի դրանից, ըստ Ա.Թեւանյանի, դատախազությունը պետք է պարզի, թե վերջին 5 օրվա ընթացքում ովքեր են եղել դոլարի հիմնական գնորդները, ինչպես նաեւ կապիտալի ինչ արտահոսք է եղել Հայաստանից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play