ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դատի է տվել ՍԴ աշխատակազմին


ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դատի է տվել ՍԴ աշխատակազմին

  • 11-12-2020 13:02:10   | Հայաստան  |  Իրավունք

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դատի է տվել ՍԴ աշխատակազմին։ Հայցի մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Վերջինս դիմել է Վարչական դատարան։
 
Նա պահանջում է անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու կարգադրությունը, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցել՝ միջին աշխատավարձի չափով, նախկինում զբաղեցրած՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում վերականգնելու անհնարինության դեպքում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցել։
 
Հայցը ներկայացվել է դեկտեմբերին 10-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին։
 
Նշենք, որ Ղազարյանը պաշտոնից ազատվել է 2020 թվականի նոյեմբերի 3-ին՝ ՍԴ նոր նախագահ Արման Դիլանյանի կարգադրության համաձայն։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք