Համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմագրավելու Հայաստանի<br /> կառավարության ձեռնարկած քայլերը բավարար չեն,- գտնում է Թաթուլ<br /> Մանասերյանը<br />


Համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմագրավելու Հայաստանի
կառավարության ձեռնարկած քայլերը բավարար չեն,- գտնում է Թաթուլ
Մանասերյանը

  • 26-02-2009 20:15:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թեեւ ՀՀ կառավարությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմագրավելու համար որոշ քայլեր ձեռնարկում է, այնուամենայնիվ դրանք բավարար չեն: Նման կարծիք փետրվարի 26-ի ասուլիսում հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա, բացի ընդհանուր ծրագրերից, անհրաժեշտ է մշակել ազգային ծրագիր, որը հնարավորություն կտա նաեւ երկրում ձեւավորել ազգային տնտեսության արդյունավետ կառուցվածք: Թ.Մանասերյանը գտնում է, որ Հայաստանի համար այս փուլում շատ կարեւոր է գնահատել սեփական ռեսուրսները: Նրա խոսքերով, Հայաստանը միայն ոչ ստանդարտ մոտեցումներով կարող է դուրս գալ ճգնաժամից: Հակառակ դեպքում, ըստ նրա, նույնիսկ եթե տնտեսական ճգնաժամը աշխարհում ավարտվի էլ, «մենք դեռ շատ երկար կարող ենք մնալ այս իրավիճակում»: Այդ առումով տնտեսագետը համոզված է, որ անհրաժեշտ է տնտեսության զարգացման ազգային մոդելներ ստեղծել հանրապետության յուրաքանչյուր բնակավայրի համար: Օրինակ, օգտագործելով Ջերմուկի բնական ռեսուրները այնտեղ զարգացնել զբոսաշրջությունը, մեկ այլ տեղում` գյուղատնտեսությունը: Անդրադառնալով Համաշխարհային Բանկից եւ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանին տրվող վարկերին, Թ.Մանասերյանը նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել հստակ մեխանիզմներ այդ գումարները ճիշտ ծախսելու եւ դրանց վերադարձը ապահովելու համար: Նա նշեց նաեւ, որ ՀԲ-ի վարկի տրամադրման պայմաններն ու նպատակները պարզ են, ինչը չի կարելի ասել ՌԴ-ի կայունացման վարկի մասին: Միեւնույն ժամանակ Թ.Մանասերյանը հուսով է, որ ավելի քան 1 մլրդ դոլարի չափով այդ վարկային միջոցները արդյունվետ կօգտագործվեն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play