Համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմագրաւելու Հայաստանի<br /> կառավարութեան ձեռնարկած քայլերը բաւարար չեն,- գտնում է Թաթուլ<br /> Մանասերեանը<br />


Համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմագրաւելու Հայաստանի
կառավարութեան ձեռնարկած քայլերը բաւարար չեն,- գտնում է Թաթուլ
Մանասերեանը

  • 26-02-2009 20:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թէեւ ՀՀ կառավարութիւնը համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմագրաւելու համար որոշ քայլեր ձեռնարկում է, այնուամենայնիւ դրանք բաւարար չեն: Նման կարծիք փետրուարի 26-ի ասուլիսում յայտնեց տնտեսագէտ Թաթուլ Մանասերեանը: Ըստ նրա, բացի ընդհանուր ծրագրերից, անհրաժեշտ է մշակել ազգային ծրագիր, որը հնարաւորութիւն կտայ նաեւ երկրում ձեւաւորել ազգային տնտեսութեան արդիւնաւէտ կառուցուածք: Թ.Մանասերեանը գտնում է, որ Հայաստանի համար այս փուլում շատ կարեւոր է գնահատել սեփական ռեսուրսները: Նրա խօսքերով, Հայաստանը միայն ոչ ստանդարտ մոտեցումներով կարող է դուրս գալ ճգնաժամից: Հակառակ դէպքում, ըստ նրա, նոյնիսկ եթէ տնտեսական ճգնաժամը աշխարհում աւարտուի էլ, «մենք դեռ շատ երկար կարող ենք մնալ այս իրավիճակում»: Այդ առումով տնտեսագէտը համոզուած է, որ անհրաժեշտ է տնտեսութեան զարգացման ազգային մոդելներ ստեղծել հանրապետութեան իւրաքանչիւր բնակավայրի համար: Օրինակ, օգտագործելով Ջերմուկի բնական ռեսուրները այնտեղ զարգացնել զբոսաշրջությունը, մէկ այլ տեղում` գիւղատնտեսութիւնը: Անդրադառնալով Համաշխարհային Բանկից եւ Ռուսաստանի Դաշնութիւնից Հայաստանին տրուող վարկերին, Թ.Մանասերեանը նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել յստակ մեխանիզմներ այդ գումարները ճիշտ ծախսելու եւ դրանց վերադարձը ապահովելու համար: Նա նշեց նաեւ, որ ՀԲ-ի վարկի տրամադրման պայմաններն ու նպատակները պարզ են, ինչը չի կարելի ասել ՌԴ-ի կայունացման վարկի մասին: Միեւնոյն ժամանակ Թ.Մանասերեանը յուսով է, որ աւելի քան 1 մլրդ դոլարի չափով այդ վարկային միջոցները արդյունվետ կօգտագործուեն:
  -   Տնտեսութիւն