Քաջարանի քաղաքապետը չի կալանավորվի. դատարանը մերժեց միջնորդությունը


Քաջարանի քաղաքապետը չի կալանավորվի. դատարանը մերժեց միջնորդությունը

  • 25-12-2020 10:52:42   | Հայաստան  |  Իրավունք

 
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության որոշումը։ 
 
Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ արդեն ստացել են որոշումը: 
 
«Խոսքը վերաբերում է խափանման միջոց կալանք ընտրելուն: Դատարանը որոշեց նախաքննական մարմնի միջնորդությունը մերժել: Հիմք չի տեսել դատարանը»,- տեղեկացրեց փաստաբանը:
 
Լրագրողների հարցին, թե ինչ է պատրաստվում անել, Փարամազյանն ասաց, որ գնալու է պոստեր, տղաները սպասում են:
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե. նա խնդրել է ներկայանալ դեկտեմբերի 23-ին:
 
Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք