Ուղիղ. Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը


Ուղիղ. Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը

  • 28-12-2020 11:15:41   | Հայաստան  |  Հասարակություն



ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 15 հարց:
 
Պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն մի շարք օրենքների նախագծեր և օրենսդրական փաթեթներ:
 
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների նախագծեր ու փաթեթներ:
 
Ազգային ժողովը կքննարկի նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցերը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play