«Moscow open»-ի Բ մրցաշարում հաղթող ճանաչվեց Սուրեն<br /> Պողոսյանը<br />


«Moscow open»-ի Բ մրցաշարում հաղթող ճանաչվեց Սուրեն
Պողոսյանը

  • 09-02-2009 22:00:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 7-ին ավարտվեց «Moscow open» շախմատի միջազգային գերմրցաշարը: Ա խմբում հանդես եկած Հայաստանի շախմատիստներից լավագույնը Ռաֆայել Վահանյանն էր, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ հանգրվանեց 32-րդ տեղում: Բ խմբի մրցաշարում հաղթող ճանաչվեց Սուրեն Պողոսյանը` 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր: Նրա թիմակից Դավիթ Գեւորգյանը 8 միավորով գրավեց 2-րդ տեղը: Փետրվարի 16-27-ին Մոսկվայում կանցկացվի «Աէրոֆլոտ օփենը», որին Հայաստանից կմասիակցեն շուրջ 4 տասնյակ շախմատիստներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play