«Moscow open»-ի Բ մրցաշարում յաղթող ճանաչուեց Սուրէն<br /> Պողոսեանը<br />


«Moscow open»-ի Բ մրցաշարում յաղթող ճանաչուեց Սուրէն
Պողոսեանը

  • 09-02-2009 22:00:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 7-ին աւարտուեց «Moscow open» շախմատի միջազգային գերմրցաշարը: Ա խմբում հանդէս եկած Հայաստանի շախմատիստներից լաւագոյնը Ռաֆայէլ Վահանեանն էր, որը 9 հնարաւորից վաստակեց 6 միաւոր եւ հանգրուանեց 32-րդ տեղում: Բ խմբի մրցաշարում յաղթող ճանաչուեց Սուրէն Պողոսեանը` 9 հնարաւորից վաստակելով 8,5 միաւոր: Նրա թիմակից Դավիթ Գեւորգեանը 8 միաւորով գրաւեց 2-րդ տեղը: Փետրուարի 16-27-ին Մոսկուայում կանցկացուի «Աէրոֆլոտ օփենը», որին Հայաստանից կմասիակցեն շուրջ 4 տասնեակ շախմատիստներ:
  -   Սպորտ