Նարեկ Բաբայանը Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել
01-02-2021 12:27:02 | Հայաստան | Հասարակություն
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրել .
«Հարգելի հայրենակիցներ
Հայտնում եմ, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում եմ ներկայացրել։ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար։ Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել Կոմիտեի աշխակազմին շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի համար և մաղթել աշխատանքային և անձնական հաջողություններ»: