Արմեն Մարտիրոսյան. «Փոխոստիկանապետի սպանությունը վկայում է<br /> Հայաստանի իրավապահ համակարգի անբավարար աշխատանքի մասին»<br />


Արմեն Մարտիրոսյան. «Փոխոստիկանապետի սպանությունը վկայում է
Հայաստանի իրավապահ համակարգի անբավարար աշխատանքի մասին»

  • 06-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի իրավապահ համակարգը` իր մասնագիտական եւ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, բավարար աշխատանք չի իրականացնում, եւ այս պահի դրությամբ մենք բոլորս խոցելի ենք»: Փետրվարի 6-ի ճեպազրույցում այս կարծիքը հայտնեց Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ դեպքն ինքնին դատապարտելի եւ ցավալի է: «Իսկ իրավապահ համակարգը առավել շատ քաղաքական գործընթացների մեջ խառնվելով եւ մարդկանց համոզելով է զբաղված, որ հանկարծ նրանք միտինգների չմասնակցեն»,- ասաց նա: Խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի կարծիքով, քանի դեռ բացահայտված չեն մինչ այժմ կատարված աղմկոտ, այդ թվում մարտի 1-ի սպանությունների պատվիրատուները, «մենք բոլորս ենք գտնվում շատ վտանգավոր վիճակում, քանի որ մարդասպանները շարունակ գտնվում են ազատության մեջ»: «Ժառանգության» ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանն էլ ասաց. «Մհերյանի սպանության հետ կապված մենք ֆիքսում ենք եւս մի հանգամանք, որ թերեւս հասարակական կարծիքի մեջ գնալով արմատավորվում է, որ խնդիրները մեզանում լուծվում են մարտական գնդակներով եւ արյամբ, ինչը երեւի ամենանցանկալի երեւույթն է»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play