Անցած մեկ օրում գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք


Անցած մեկ օրում գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք

  • 03-02-2021 14:52:36   | Հայաստան  |  Հասարակություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության` 7, ապօրինի ծառահատման՝ 5, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3, յուրացման կամ վատնման, կավատության, թմրանյութի հայտնաբերման, ընտանեկան բռնության ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, կողոպուտի, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության և ծեծի՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play