Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է


Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է

  • 04-02-2021 13:00:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրազեկում է.
 
«Ի գիտություն նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20000-ական դրամի չափով աջակցության ծրագրի այն շահառուների, ովքեր դեռևս չեն օգտվել օժանդակությունից
 
Տեղեկացնում ենք, որ գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը:
 
Հորդորում ենք նշված ժամանակաընթացքում երեխայի ծննդյան վկայականով կամ եթե երեխան ունի անձնագիր՝ ծննդյան վկայականով ու անձնագրով (հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով) մոտենալ Հայաստանի Հանրապետությունում՝ «Հայփոստի», իսկ Արցախում՝ «Արցախփոստի» բաժանմունքներ՝ ստանալով հասանելիք գումարը:
 
Մարտի 1-ից հետո ծրագիրն այլևս չի գործի:
 
Հորդորում ենք չհապաղել՝ հասանելիք գումարը չկորցնելու համար»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play