Ֆիզուլու շրջանից հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն


Ֆիզուլու շրջանից հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն

  • 08-02-2021 10:24:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն:
 
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով 1367 է:
 
Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված՝ այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play