ԱԻՆ-ում անցած շաբաթ գրանցվել է 343 դեպք, որից 139-ը՝ արտակարգ


ԱԻՆ-ում անցած շաբաթ գրանցվել է 343 դեպք, որից 139-ը՝ արտակարգ

  • 08-02-2021 13:55:25   | Հայաստան  |  Հասարակություն

 
Փետրվարի 1-7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 343 դեպք, որից 139-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 54 հրդեհի, 8 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 106 կենցաղային կանչ. տուժել է 77 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի:
 
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ:
 
Արձանագրվել է թունավորման 12 դեպք:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 48 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 53 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է՝ թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play