Լևոն Բաբուջյանը և Արփինե Գրիգորյանը՝ շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթողներ


Լևոն Բաբուջյանը և Արփինե Գրիգորյանը՝ շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթողներ

  • 08-02-2021 18:24:54   | Հայաստան  |  Սպորտ

 
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանն ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարին մասնակցել է 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ, իսկ կանանց մրցաշարում պայքարն ընթացել է 10 շախմատիստուհու միջև:
 
Կանանց առաջին խմբի 76-րդ առաջնությունում լավագույն արդյունքը գրանցել է Արփինե Գրիգորյանը՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Աստղիկ Հակոբյանը` վաստակելով 7 միավոր, իսկ լավագույն եռյակը 6 միավորով եզրափակել է Նարե Առաքելյանը:
 
Տղամարդկանց առաջին խմբի 81-րդ առաջնության չեմպիոն է դարձել գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, որը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր: 8.5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, իսկ Մամիկոն Ղարիբյանը 8 միավորով եզրափակել է լավագույն եռյակը։ Մրցանակակիր շախմատիստները նվաճել են բարձրագույն խմբի ուղեգրեր։
 
Հավելենք, որ Բարձրագույն խմբի առաջնությունները մեկնարկելու են փետրվարի 15-ին: Կանանց բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը, Աննա Խաչատրյանը, Վերոնիկա Խաչատրյանը և Մարիամ Ավետիսյանը, իսկ տղամարդկանց մրցաշարին՝ Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը:
 
Մրցաշարերի բացման արարողությունները կկայանան փետրվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը, իսկ առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play