«Դելտա Փարթներս» ընկերությունը 6 մլն դոլարի է ներդրում ADC<br /> ընկերության կապիտալում<br />


«Դելտա Փարթներս» ընկերությունը 6 մլն դոլարի է ներդրում ADC
ընկերության կապիտալում

  • 03-02-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հեռահաղորդակցության, մեդիայի եւ տեխնալոգիաների ոլորտում մասնագիտացված «Դելտա Փարթներս» ինտեգրացված կառավարման խորհրդատու եւ ներդրումային ընկերությունը միացել է «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) ընկերության գործունեությանը` կատարելով 6 մլն դոլարի չափով ներդրում: Ինչպես փետրվարի 3-ի ասուլիսում հայտարարեց ADC-ի գլխավոր տնօրեն Հարալդ Գրիթենը, դա կնպաստի ինչպես ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթի, այնպես էլ ծառայությունների մատուցման աշխարհագրային ծածկույթի զարգացմանն ու ընդլայնմանը: Ըստ նրա, «Դելտա Փարթներս»-ի ներդրումը եւ մասնագիտական փորձը հնարավորություն կընձեռնի ADC-ին ամրապնդելու իր դիրքերը բնակարանային բաժանորդների շուկայում` առաջարկելով ինտեգրված ծառայությունների փաթեթ: Հ.Գրիթենի խոսքերով, ցանցի ընդլայնումը իրականացվելու է ինչպես Երեւանում, այնպես էլ երկրի հյուսիսային մասում գտնվող այլ քաղաքներում: ADC-ն Հայաստանում կշարունակի IP/MPLS համակցման տեխնոլոգիայի վրա հիմնված իր գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանցի եւ վիրտուալ անսահմանափակ հզորությունների ընդլայնումն ու շահագործումը: Նշվեց նաեւ, որ «Դելտա Փարթներս»-ի գրասենյակները գտնվում են Դուբայում եւ Յոհաննեսբուրգում: Ըիկերությունը տրամադրում է բիզնես ծառայություններ երեք ուղղություններով` մասնավոր կապիտալի ներդրումներ, խորհրդատվական, կորպորատիվ ֆինանսավորման: Հ.Գրիթենի կարծիքով, այն հանգամանքը, որ ներդրումային ծրագիրը իրականացվել է համաշխարհային տնտեսակական ճգնաժամի պայմաններում, վկայում է այն մասին, որ նոր ներդրողը հավատով է մոտեցել ADC-ի հզորությանը, շուկայում նրա գրաված դիրքին ու բիզնեսի որակին: «Նրանք կարողացան նաեւ ճիշտ գնահատել որպես ներդրումային երկիր Հայաստանի կարողությունները»,- ասաց ADC-ի գլխավոր տնօրենը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play