Արցախի մի շարք բնակավայրերում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ


Արցախի մի շարք բնակավայրերում նախատեսվում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

  • 15-02-2021 11:47:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ օրվա ընթացքում, սակրավորական խմբերն Արցախի տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
 
Չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են:
 
ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները և ՌԴ ՊՆ սակրավորներն այժմ, բնակավայրերից բացի, ինժեներահետախուզական հիմնական աշխատանքներն ուղղել են անտառային, դաշտավայրային ու լեռնային գոտիներում:
 
Նշենք, որ ռազմագործողությունների ընթացքում «Սմերչ» համակարգից և «Գրադ» կայանքից խաղաղ բնակավայրերի վրա կիրառվել են հեռահար հրթիռային, հարվածային և կասետային ռումբեր, ականանետներ և այլ չթույլատրվող զինատեսակներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play