Քննարկվում են քաղաքացիների սպասարկման նոր գրասենյակների բացման հնարավորությունները


Քննարկվում են քաղաքացիների սպասարկման նոր գրասենյակների բացման հնարավորությունները

  • 16-02-2021 15:39:26   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետների հետ փետրվարի 9-15-ն այցելել է մի շարք համայնքներ՝ քննարկելու քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնման հնարավորությունները։
 
Քաղաքացիների սպասարկման գրասենյակը «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցում է բարձրորակ ծառայություններ, դյուրացնում է համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները, տեղեկանքների տրամադրումը, նպաստում է համայնքապետարանի աշխատանքի արդյունավետության ու թափանցիկության բարձրացմանը։
 
Մասնագետները եղել են Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Գավառ, Արարատի մարզի Մխչյան, Մասիս, Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր, Արագածոտնի մարզի Թալին, Շիրակի մարզի Արթիկ, Լոռու մարզի Սպիտակ համայնքներում, ներկայացրել գրասենյակների հիմնման ընթացակարգը, այլ համայնքներում գործող գրասենյակների փորձը, մատուցվող ծառայությունները, ինչպես նաև ծանոթացրել են գրասենյակներում կիրառվող համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏԿ) հնարավորություններին:
 
Գրասենյակները հիմնադրվում են «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ 2015 թ.-ից ի վեր ծրագրի շրջանակում հիմնվել է 54 գրասենյակ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play