Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք, առողջացել 101, մահացել 1 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք, առողջացել 101, մահացել 1 քաղաքացի

  • 18-02-2021 11:15:34   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169.820 դեպք, որից 161.577-ը՝ առողջացած, 3156-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694.357 թեստավորում:
 
Այսպիսով՝ երեկ կատարվել է 3211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 101 առողջացած և 1 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 794 է:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play