KfW գերմանական բանկը շուրջ 14,6 մլն եվրո կհատկացնի<br /> Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերակառուցման նպատակով<br />


KfW գերմանական բանկը շուրջ 14,6 մլն եվրո կհատկացնի
Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերակառուցման նպատակով

  • 30-01-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ֆինանսների նախարարության, KfW գերմանական բանկի եւ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջեւ հունվարի 30-ին ստորագրվել է «Վարկի տրամադրման եւ ծրագրի ֆինանսավորման» պայմանագիր, որի համաձայն Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանի վերակառուցման նպատակով հատկացվում է մինչեւ 14,6 մլն եվրո` բյուջետային եւ շուկայական միջոցների խառը ֆինանսավորման տեսքով: Պայմանագիրը ստորագրվել է 2008թ.-ի մայիսի 16-ին ՀՀ-ի եւ ԳԴՀ-ի կառավարությունների միջեւ կնքված ֆինանսական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի հիման վրա: Ծրագրով նախատեսվում է լիովին վերականգնել Գյումրի-2 ենթակայանը` այն հագեցնելով ժամանակակից հուսալի սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա բարձրացնել Գյումրի քաղաքի եւ հարակից համայնքների էներգամատակարարման հուսալիությունը` զուգահեռաբար նախադրյալներ ստեղծելով տարածաշրջանային համագործակցության համար: Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանը ոչ միայն ապահովում է Գյումրի քաղաքի եւ Հայաստանի հյուսիս-արՅմտյան շրջանների էլեկտրամատակարարումը, այլեւ ունի տարածաշրջանային նշանակություն: Այն կարող է Գյումրի-Կարս բարձրավոլտ գծի միջոցով ապահովել Թուրքիայի հետ էլեկտրաէներգիայի փոխանակումը: Ենթակայանը կառուցվել է 1972թ.-ին եւ զգալիորեն վնասվել է 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ: Այն «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի համակարգի միակ բարձրավոլտ ենթակայանն է, որտեղ մինչ օրս չեն իրականացվել մեծածավալ վերականգնողական աշխատանքներ: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, էլեկտրաէներգիայի հաղորդման ոլորտում Հայ-գերմանական ֆինանսական համագործակցության շրջանակներում եւ KfW գերմանական բանկի ֆինանսավորմամբ արդեն իսկ վերականգնվել են Կամո, Վանաձոր-2 եւ Ալավերդի-2 բարձրավոլտ ենթակայանները: Ներկայումս միջազգային մրցույթ է անցկացվում Վանաձոր-1 ենթակայանի վերականգնման նպատակով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play