Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի բնակիչների համար բնակարաններ կկառուցվեն Ասկերանի շրջանում


Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի բնակիչների համար բնակարաններ կկառուցվեն Ասկերանի շրջանում

  • 19-02-2021 19:16:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում բռնազավթված Ասկերանի շրջանի Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի մի խումբ բնակիչների:
 
Քննարկվել են տեղահանված ընտանիքների խնդիրները և նրանց համատեղ բնակության վայրի ընտրության հարցը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինչպես Ավետարանոցի ու Ակնաղբյուրի, այնպես էլ բռնազավթված մյուս բնակավայրերի վերադարձի հարցը մնում է ԱՀ իշխանությունների քաղաքական օրակարգում, բայց տեղահանված բնակիչների բնակարանային և մյուս խնդիրների լուծումն ևս այս պահին առաջնահերթություն է:
 
Նախագահն ընդգծել է նախընտրությունը, որ այդ գյուղերի բնակիչները վերաբնակեցվեն համախումբ սկզբունքով: Երկու համայնքների բնակիչների հետ քննարկումների ընթացքում նախանշվել են Ասկերանի շրջանի մի շարք վայրեր, որոնց վերջնական ընտրությունը պետք է կատարեն բնակիչները՝ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ միասին: Այնուհետև կարճ ժամանակահատվածում կկազմվեն նոր բնակավայրերի նախագծերն ու կտրվի շինաշխատանքների մեկնարկը:
 
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության նախարարները, կադաստրի և պետական գույքի կառավարման պետական կոմիտեի ղեկավարը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play