Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք, առողջացել 104, մահացել 5 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք, առողջացել 104, մահացել 5 քաղաքացի

  • 22-02-2021 11:08:47   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170.506 դեպք, որից 162.098-ը՝ առողջացած, 3167-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 707.329 թեստավորում:
 
Այսպիսով՝ երեկ կատարվել է 3198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 803 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play